Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեք հոգևորականներ եպիսկոպոսության աստիճան են ստացել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեք հոգևորականներ եպիսկոպոսության աստիճան են ստացել
17.11.2014 | 00:40

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հընթացս Ս. Պատարագի նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճան են ստացել Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը և Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը:

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ